Իսրայելի նախագահը Շառլ Ազնավուրին Ռաուլ Վալենբերգի մեդալ կշնորհի
Այսօր Իսրայել է ժամանել լեգենդար հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Նա հոկտեմերի 28-ին Թել-Ավիվում համերգ կունենա: Այս մասին հայտնել է Rusarminfo-ն:
Վաղը Իսրայելի նախագահը Շառլ Ազնավուրին Ռաուլ Վալենբերգի մեդալ կշնորհի «Հոլոքոստի ժամանակ հերոսական գործողությունների համար»:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շառլ Ազնավուրի ընտանիքը սերտ կապված է եղել Միսակ Մանուշյանի խմբի հետ: Նրանք սեփական կյանքը վտանգել են և իրենց Փարիզի բնակարանում թաքցրել նրանց, ում հետապնդել են նացիստները:
Իսրայելի նախագահի գրասենյակում միջոցառմանը ներկա կլինի Շառլ Ազնավուրի որդի Նիկոլասը: Մեդալ կհանձնվի նաև Ազնավուրի քրոջը՝ Աիդային, ով չի կարողացել Իսրայել մեկնել: