Ջիգարխանյանի թատրոնի մամուլի քարտուղարը պատմել է սպառնալիքների մասին. թատրոնը զավթվել է «հայկական խմբավորման» կողմից
Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամլո քարտուղար Նատալյա Կորնեևան հայտնել է կյանքի հանդեպ սպառնալիքների մասին, որոնք ինքը ստանում է թատրոնը զավթած ռեյդերների կողմից։ Թատրոնը ղեկավարում է հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը: Այս մասին հայտնել է «Известия»-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրա պնդմամբ՝ Ջիգարխանյանի թատրոնում անհասկանալի մարդիկ ստուգումներ են անցկացնում: Նա հավելել է, որ թատրոնը զավթվել է «հայկական խմբավորման» կողմից։ Ղեկավարությունը հեռացված է, հաշվապահությունը՝ գրավված, իսկ Ջիգարխանյանն անձամբ «փակված նստած է իր գրասենյակում՝ առանց հեռախոսի»։
Նրա խոսքով՝ այդ մարդիկ պահակություն են անում Ջիգարխանյանի հանդեպ։ «Այդ մարդիկ երեկ ինձ սպառնացել են հեռախոսազանգով այն բանի համար, որ ես երկուշաբթի օրը մասնակցել եմ Մալախովի հաղորդմանը: Ես դեռևս ոստիկանություն չեմ դիմել»,-ասել է Կորնեևան։
Թատրոնի մամուլի քարտուղարի կարծիքով՝ Արմեն Ջիգարխանյանն ամեն ինչ անում է անհայտ անձանց թելադրանքով, ովքեր միջամտում են թատրոնի կանքի:
«Նրանք, չգիտես ինչու, Ջիգարխանյանին անցած գիշեր բերել են և թողել թատրոնում միայնակ գիշերելու։ Նրանց նախաձեռնությամբ նա հարցազրույց է տալիս, ամեն բան նա անում է այդ մարդկանց թելադրանքով»,-հայտնել է նա: