Ջիգարխանյանի կինը դատի կտա ամուսնուն՝ զրպարտության համար
Թատրոնի և կինոյի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հեռացել է թատրոնից և ապահարզանի համար իր համաձայնությունը տվել՝ կապված այն բանի հետ, որ հոգնել է ամուսնու կողմից իր դեմ ուղղված «կեղտից»։Այս մասին գրում է «360tv»-ն:
Թատրոնի նախկին տնօրենի ներկայացուցիչ Էլինա Մազուրը հայտնել է, որ դերասանի կնոջ անունից զրպարության մասին հայտարարություն կներկայացնի ՌԴ ՔԿ։
Մազուրը հայտնել է նաև, որ Վիտալինան փոխել է հեռախոսահամարը և հարցազրույց չի տալիս։