Տավուշում զինծառայողները վիրավոր սպիտակագլուխ անգղի են փրկել (լուսանկարներ)
Այսօր ժամը 18:00-ի սահմաններում Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ: Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել այնուհետև վերադաս հրամանատարության մջոցով կապնվել են բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ:
Այժմ սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք համապատասխան վերահսկողության տակ: