Ջիգարխանյանի թատրոնում անհասկանալի մարդիկ ստուգումներ են անցկացնում
Մոսկվայի դրամատիկական թատրոնին, որը ղեկավարում է Արմեն Ջիգարխանյանը, այսօր երեկոյան անհանգստացրել են անհայտ անձինք և ռեյդային ստուգումներ իրականացրել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Համենայն դեպս այսպիսի տեղեկություն է հասել «Dni.ru» պորտալի լրագրողներին թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևայի կողմից:
«Թատրոնով անհասկանալի մարդիկ են քայլում, ստուգում փաստաթղթերը: Ժամանակ առ ժամանակ բերում և տանում են Արմեն Ջիգարխանյանին: Սակայն ակնհայտ է, որ նա ոչինչ չի վճռում: Թատրոնի աշխատակիցները բազմաթիվ սպառնալիքներ են ստանում»,- պատմել է նա:
Այսօրվա ներկայացումները չեղարկվել են: