Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Կինոյի և թատրոնի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից երեկոյան: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Նա երեկ երեկոյան դուրս է գրվել հիվանդանոցից»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Ջիգարխանյանը հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 10-ին: Նրա վիճակը գնահատվում էր միջին ծանրության:
Երեկ հայտնի դարձավ, որ դերասանն ամուսնալուծության դիմում է գրել: Նա նշել էր, որ չի կարող ներել իր կնոջը, ով շատ է ցավ պատճառել իրեն: