Ջորջ Քլունին պլատֆորմով կոշիկներ է հագնում ավելի բարձրահասակ երևալու համար
«Հայտնի դերասան Ջորջ Քլունին պատրաստվում է Հելլոուին նշելուն: Նա պետք է կոստյումներ ընտրի ոչ միայն իր, այլև իր երկվորյակ երեխաների՝ Ալեքսանդրի և Էլլայի համար»,- գրում է «glavcom»-ը:
Ու եթե փոքրիկների կոստյումները դեռ պատրաստ չեն, իր կերպարը դերասանն արդեն պատրաստել է. «Պլատֆորմով կոշիկները, որոնք ես մշտապես կրում եմ կնոջս հասակի պատճառով, այստեղ շատ տեղին կլինեն՝ ժամանակի ոճով»,- կատակում է Քլունին: