Ամուսնական զույգը պատահաբար 28 կգ մարիխուանա է ստացել
Ֆլորիդայի Օրլանդո քաղաքի ընտանեկան զույգը պատահաբար Amazon ինտերնետ խանութի պատվերից ստացել է 28 կգ մարիխուանա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Գնորդների խոսքերով նրանք պատվիրել էին դատարկ պլաստմասե տուփեր: «Դրանք բավականին ծանր էին‚ ավելի ծանր‚ քան դատարկ կոնտեյներները կարող էին լինել»‚ - պատմել է կանեփ ստացած պատվիրատուն:
Ոստիկանությունը առգրավել է մարիխուանան և սկսել հետաքննություն: Նրանք պարզել են‚ որ UPS ընկերությունն է բերել Մասսաչուսեթսի մի պահեստից:
Գնորդները Amazon-ին տեքստային հաղորդագրության միջոցով հայտնել են դեպքի մասին և որպես հատուցում ստացել 150 դոլլարանոց նվեր քարտ:
Նշենք‚ որ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում մարիխուանայի օգտագործման մասին օրինական սահմանափակումները տարբեր են. այսպես՝ Ֆլորիդայում‚ ուր բերվել է կոնտեյները‚ խոտի օգտագործումը թույլատրվում է միայն բժշկի գրավոր թույլտվությամբ‚ իսկ Մասսաչուսեթսում‚ որտեղից այն բերվել է‚ դրա շրջանառությունը ամբողջությամբ օրինական է: