Արմեն Ջիգարխանյանը հայտարարել է իր անձնագրի գողության մասին. այն անհրաժեշտ է ամուսնալուծության համար
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն առ այն, որ գողացել են իր անձնագիրը։ Այդ մասին հաղորդել է «Москва» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։
Դերասանը հայտնել է, որ անձնագիրը գողացել են Մոսկվայի հարավ-արեւմտյան հատվածում գտնվող դրամատիկական թատրոնի շենքից։ Նշենք, որ այս թատրոնը ղեկավարում է սիրված դերասանը։ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ անձը հաստատող փաստաթղթի գողության համար։
Անձնագիրը դերասանին անհրաժեշտ է իր երիտասարդ կնոջից ամուսնալուծվելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արմեն Ջիգարխանյանը կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկիից ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել:
Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնել է, որ դերասանը խնդրել է դատական նիստերն անցկացնել փակ ռեժիմով: Նրա խոսքով՝ Ջիգարխանյանի կինը նրանից ամեն ինչ խլել է:
Դերասանին միջին ծանրությամբ հոսպիտալացրել էին հոկտեմբերի 10-ին: Ընդ որում, Ջիգարխանյանը հիվանդանոց է ժամանել ինքնուրույն, առանց որևէ փաստաթղթի և խնդրել է ոչ մեկի տեղեկություն չտրամադրել իր առողջական վիճակի մասին, այդ թվում՝ 38-ամյա կնոջը: