Մելանիա Թրամփը դպրոցականներին որպես օրինակ (լուսանկարներ)
Մելանիա Թրամփը ընդհանրապես ուշադրություն չի դարձնում շշուկներին: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Երեկ‚ հակտեմբերի 24-ին‚ ԱՄՆ առաջին տիկինը այցելել է Միչիգանի դպրոցներից մեկը‚ որտեղ խրախուսել է No One Eats Alone Day («Ոչ ոք միայնակ չի ուտում» օր) ծրագիրը: Կազմակերպիչները հավաքել էին երեխաներին ճաշարանում՝ նրանց միավորելու նպատակով: Այս նախաձեռնությունը նախատեսված է նրա համար‚ որ քչացվեն դպրոցական խուլիգանությունների քանակը:
«Երեխաները սովորում են մեր օրինակով‚ չէ՞ որ ապագայում նրանք են ժառանգելու մեր երկիրը: Մենք պետք է հիշենք‚ որ նրանք միշտ հետևում են մեզ և լսում: Մենք ենք կրում երեխաներին կյանքի արժեքների և ապրումակցման դաստիարակության պատասխանատվությունը»‚ - ասել է Դոնալդ Թրամփի կինը:
Երևում է՝ կինը ընդհանրապես ուշադրություն չի դարձնում համացանցում տարածված՝ իր նմանակին օգտագործելու մասին լուրերին: Նա ներկայացել էր կլասիկ և նուրբ հագուստով:
Նա անկեղծորեն ժպտում էր երեխաներին‚ գրկում նրանց և զրուցում արժեքների ու միմյանց սիրելու մասին: