Էյնշտեյնի 1.5 միլիոն դոլար արժողությամբ երջանկության «բանաձևը»
Ալբերտ Էյնշտեյնի կարճ գրությունը, որով նա շնորհակալություն է հայտնել Տոկիոյի հյուրանոցի աշխատողին, վաճառվել է Երուսաղեմի աճուրդում 1.56 միլիոն դոլարով: Այս մասին հաղորդել է «Winner's» աճուրդի տունը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Գիտնականն այն գրել է 1922 թվականին Տոկիո այցի ժամանակ: Էյնշտեյը հաղորդագրություն է ստացել և բերողը հրաժարվել է թեյավճար ստանալ:
Ֆիզիկոսը որոշել է շնորհակալություն հայտնել սուրհանդակին՝ գրելով և նրան տալով երկու կրթող ուղերձ: Էյնշտեյնը խնդրել է պահպանել իր տված խորհուրդները՝ նշելով, որ «դրանց գինը կարող է սովորական թեյավճարից ավելին լինել»:
Ավելի վաղ Էյնշտեյնի նամակները Աստծու և քվանտային մեխանիկայի մասին վաճառվել էին 200 000 դոլարով:
Մի գրառման մեջ նշվում էր. «Հանգիստ և համեստ կյանքն ավելի մեծ երջանկություն է բերում, քան հաջողության ձգտումը մշտական անհանգստության մեջ»: Երկրորդն ավելի կարճ է եղել. «Այնտեղ, որտեղ կա կամք, կա միջոց»: