Կոնգրեսում Թրամփի վրա ռուսական դրոշներ են նետել (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ռուսական դրոշներ են նետել Կոնգրեսի շենքում: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:
Դոնալդ Թրամփը և ԱՄՆ Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելն ուղղվել են ճաշի դահլիճ, երբ ԱՄՆ ղեկավարի վրա ռուսական դրոշներ են թռչել և լսվել են բացականչություններ. «Թրամփը դավաճան է»: Նախագահն այս սադրանքին բութ մատը վերև բարձրացնելով է արձագանքել:
Բողոքողը Ռայան Քլեյնթոնն է եղել, ով, լրատվամիջոցների տեղեկություններով, նմանատիպ ակցիա էր պատրաստել նաև փետրվարին ամերիկացի առաջնորդի մասնակցությամբ կոնֆերանսի ժամանակ:
Random guy threw Russian flags at Trump and shouted “Trump is treason” pic.twitter.com/stVfDOtMAB
— aída chávez (@aidachavez_) 24 октября 2017 г.