Սաակաշվիլին կբնակվի Ռադայի դիմաց՝ վրանում
«Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին բնակության է անցել Գերագույն ռադայի շինության դիմաց՝ վրանում: Այս մասին գրում է «Украинские новости»-ն:
Սաակաշվիին միացել է բողոքողներին այսօր երեկոյան:
Վրան անցնելուց առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահը հաղորդել է, որ մտադիր է վրանում մնալ հանրահավաքի մասնակիցների հետ և իր հետ տաք իրեր է վերցրել:
Սաակաշվիլին նաև ասել է, որ սպասում է «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոյին և Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիյին՝ հետագա գործողությունները քննարկելու համար: