Ջիգարխանյանն ամուսնալուծության դիմում է ներկայացրել
Դերասան Արմեն Ջիգարխանյանն ամուսնալուծության դիմում է գրել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Նա խնդրել է նիստը փակ անել: Գույքը կիսելու հարցն առանձին կլուծվի»,- «Starhit» ամսագրին հայտնել է դերասանի ընկերը:
Նրա խոսքով՝ Ջիգարխանյանի կինը «նրանից ամեն ինչ է վերցրել»:
Դերասանին հոսպիտալացրել էին հոկտեմբերի 10-ին միջին ծանր վիճակում:
Ջիգարխանյանը Մալախովի հաղորդման ժամանակ նշել էր, որ պատրաստ չէ ներել կնոջը, ով իրեն շատ ցավ է պատճառել: