Հոլանդական գյուղի բնակիչներին օր ու գիշեր հետևում և վերահսկում են (լուսանկարներ)
Հոլանդիայում Վիսպ քաղաքի շրջագայքի գյուղերից մեկում 152 բնակիչ կա‚ ովքեր սովորական կյանք են վարում՝ ուտում են‚ խմում‚ քնում‚ խանութ գնում‚ և իրենցից յուրաքանչյուրին ամեն օր անընդհատ հետևում են:
Գյուղի բոլոր բնակիչները տարեց մարդիկ են‚ ովքեր դեմենցիայով են տառապում: Իսկ գյուղակը յուրօրինակ բուժարան է‚ որտեղ հիվանդաները փակված չեն պալատներում և ավելին՝ սովորական կյանք են վարում:
Դեմենցիան ձեռքբերովի թուլամտությունն է, նախկինում ձեռք բերած գիտելիքների և պրակտիկ հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով և նորերի ձեռք բերման դժվարացմամբ կամ անհարինությամբ, ճանաչողական ֆունկցիայի կայուն իջեցումն է:
Հեգեվեյ բուժարանը իր վարսավիրանոցը‚ թատրոնը‚ այգիներն ունի‚ իսկ տները կառուցված են այն ժամանակաշրջանին համապատասխան‚ հիվանդները կորցրել են իրենց կարճաժամկետ հիշողության հնարավորությունը‚ այսինքն՝ 50-ականների‚ 70-ականների և նույնիսկ 2000-ականների ոճով:
Բնակիչ-պացիենտները գտնվում են բուժարանի աշխատակիցների ուշադրության կենտրոնում և վերահսկվում են՝ որպեսզի բուժարանից չհեռանան‚ սակայն դրա անհրաժեշտությունը չի զգացվում‚ քանի որ վերջինները ապրում են լիարժեք կյանքով: