Բաքվում դարձյալ հիստերիա է`հանձնարանվել է ստուգել մեքսիկացի պատգամավորների Արցախ այցի մասին տեղեկությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգում է այն տեղեկությունը, թե Արցախ են այցելել մեքսիկացի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Քրիստինա Տերեսա Գարսիա Բրավոն և Կարլոս Էրնանդես Միրոնը:
Այդ մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով` Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատանը տրված են համապատասխան հրահանգներ: