Գերմանացին ծեծի է ենթարկել 15-ամյա աֆղան փախստականին
Գերմանիայի քաղաքացուն մեղադրել են 15-ամյա աֆղան փախստականին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Դեպքը պատահել է Սակսոնիայում՝ Չեխիայի հետ սահմանին մոտ: 31-ամյա գերմանացին նստել է գնացք‚ իսկ 15-ամյա աֆգանացին 2 երիտասարդ սիրիացի փախստականների հետ մտել է գնացք հաջորդ կանգառին: Հենց տղամարդը տեսել է այդ խմբին‚ նա մոտեցել է և նացիստական ողջույնի ժեստ արել ու հարվածել աֆղանի դեմքին:
Երիտասարդները շտապել են լքել տարածքը‚ սակայն հարձակվողը հետևել է իրենց: Սիրիացիների խոսքերով‚ տղամարդը ծեծի է ենթարկել աֆղանին‚ իսկ երբ վերջինը ընկել է‚ նա սկսել է գլուխը հարվածել գետնին:
Տուժողին տարել են Շտապ օգնության մեքենայով: