Մադրիդը պատրաստ է ուժ գործադրել Կատալոնիայի վրա
Իսպանիայի կառավարությունը նախազգուշացրել է‚ որ ուժ կգործադրի Կատալոնիայում կարգուկանոնի վերականգնման համար:Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:
The Times-ին տված հարցազրույցում կրթության նախարար Ինյիգո Մենդես դե Վիգոն հայտարարել է‚ որ Մադրիդը կատալոնական ոստիկանությանը կսկսի օգտագործել հասարակական կարգը խախտող ցույցերը ճնշելու նպատակով
«Ոչ մի իշխանություն չի ձգտում որևէ բռնություն գործադրել‚ սակայն իշխանությունը պարտավոր է հետևել օրենքի իրականացմանը‚ իսկ եթե կան մարդիկ‚ որոնք մյուս կողմից չեն ցանկանում օրենքին հետևել‚ ապա Mossos d'Esquadra-ի (կատալոնական ոստիկանություն) միջոցով ստիպված ենք վերականգնել օրենքը»‚ - ասել է նախարարը:
Սպասվում էր‚ որ Կատալոնիայի կառավարությունը մոտակա հինգշաբթի օրը նիստ կանցկացնի‚ որտեղ Կառլես Պուչդեմոնը կարող է տարածաշրջանում անկախություն հայտարարել: