Քարդաշյան քույրերը պատրաստվում են դատի տալ հայկական ռեստորանի տերերին
Քարդաշյան քույրերը՝ Քիմը, Քորթնին և Քլոեն, պատրաստվում են դատի տալ Միչիգանում գործող հայկական ռեստորանի տնօրինությանը: Պատճառն այն է, որ Kardashian Bakery & Grill ռեստորանի տիրուհին` Սանդրան, օգտագործել է Քարդաշյան քույրերի ազգանունը:
Նրանք պահանջում են փոխել ռեստորանի անունը` պնդելով, որ տերերն անօրինական կերպով են օգտագործում իրենց ապրանքային նշանը։ Քարդաշյան քույրերի կարծիքով` նման քայլով ռեստորանի տերերը ցանկացել են շահույթ ստանալ:
Պարզվել է, սակայն, որ Սանդրան իրավունք ունի օգտագործելու Kardashian Bakery & Grill անվանումը, քանի որ նրա ազգանունն էլ է Քարդաշյան: Սանդրայի խոսքով՝ Քարդաշյանն իր ամուսնու օրինական ազգանունն է, իր ամուսնու հայրը արյունակցական կապեր ունի Քարդաշյան քույրերի պապի հետ, հետևաբար՝ ինքն իրավունք ունի օգտագործելու այդ ազգանունը: Կինը բացատրել է նաև, որ փաստաթղթերում իր ամուսնու ազգանունը գրվում է c-ով (Kardachian), բայց սովորաբար նրանք օգտագործում են s (Kardashian):
Մինչև 2018 թվականի փետրվար ամիսը Սանդրան պետք է դատարանում ապացուցի, որ ինքն իրավունք ունի ռեստորանի համար օգտագործելու այդ անվանումը: