Սա կյանք չէ. ցավից տառապող Ջիգարխանյան
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը միանգամից հասկացրել է, որ ինքը թեկուզ և գնացել է Առաջին ալիքի «Пусть говорят» հաղորդմանը, սակայն անձնական կյանքի մանրամասները լայն հանրությանը ներկայացնել չի պատրաստվում: Նա ցանկանում է որքան հնարավոր է արագ վերադառնալ թատրոն: Այս մասին գրում է Dni.ru-ն:
«Իսկ այս կյանքը կյանք չէ: Սա թերմացք է»,- այսպես է բնութագրել Արմեն Ջիգարխանյանը լրագրողների ձգտումը՝ իր անձնական կյանքի մանրամասներն իմանալու հարցով:
«Մի՛ նեղացեք, որովհետև ինձ ևս ծանր է»,- պարզաբանել է նա իր կոշտ դիրքորոշումը: Դերասանը ասել է, որ ցանկանում է շուտափույթ կերպով վերադառնալ թատրոն և հույս ունի, որ այս աղմկոտ պատմությունը չի ազդի իրադարձությունների վրա: