«Thank you, հայրիկ»-ը Տուլայից վերադարձել է մրցանակով
Հայկական «Thank you, հայրիկ» կինոնկարի դերակատար (Բագրևոսի դերի համար) ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողսյանը, Տուլայում (հոկտեմբերի 14-21-ը) կայացած «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնում, արժանացել է մրցանակի՝ «Տղամարդու լավագույն դեր»-ի համար։
Միքայել Պողոսյանը ֆիլմում հանդես է գալիս ոչ միայն որպես դերասան, այլև կինոնկարի պրոդյուսերն ու սցենարի համահեղինակն է։
Ֆիլմը հայկական արմատներով մի ամերիկուհու մասին է, որը առաջին անգամ պատահաբար հայտնվում է հայրենիքում և այնպես է սիրահարվում Հայաստանին, որ որոշում է տեղափոխվել և մնալ այստեղ:
Հիշեցնենք, որ «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնի նախագահը Ալա Սուրիկովան է, և այն անցկացվում է արդեն 18-րդ անգամ։