Պորոշենկոյի հանդեպ մահափորձի լուրը հերքվել է
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հերքել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդեպ մահափորձ կանխարգելելու հաղորդագրությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Այս մասին հաղորդել է անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Ելենաա Գիտլյանսկայան:
Գերատեսչությունում հաղորդել են, որ այս պահին պարզում են, թե ով կարող էր նման կեղծ հաղորդագրություններ տարածել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն Ուկրաինայի Դոնեցկի շրջան է այցելել և խորհրդակցություն անցկացրել առաջնագծում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: