Քարդաշյան քույրերը դատի են տալիս հայկական ռեստորանին
Քիմ Քարդաշյանն իր քույր Քլոեի և Քորթնիի հետ ցանկանում է դատի դատ Միչիգանում գործող ռեստորանին: Քույրերին դուր չի եկել, որ «Kardashian Bakery & Grill» ռեստորանի սեփականատերն օգտագործել է հայտնի ազգանունն իր ռեստորանի անվան մեջ: Քարդաշյան քույրերը կարծում են, որ ռեստորանի սեփականատերն այդպիսով մեծ եկամուտ է ստանում: Այս մասին գրում է Rusarminfo-ն:
Սեփականաատեր Սանդրան, սակայն, ունի ազգանունն օգտագործելու իրավունքը, քանի որ իր ազգանունը նույնպես Քարդաշյան է: Սակայն Սանդրայի և հայտնի քույրերի ազգանունը փաստաթղթերով տարբերվում է: Սանդրայի ազգանունը «Kardachian» է, իսկ հայտնի ազգանունը գրվում է «s» տառով:
Սանդրան բացատրել է, որ չնայած թղթերում այդպես է, իրականում իր ազգանունը գրվում է «s»-ով: Մինչև փետրվար ամիսը նա դատարանին պետք է պարզաբանի, թե ինչու է օգտագործել հայտնի ազգանունը: Նա նաև նշել է, որ իրենք կարող են ազգականներ լինել:
Ռեստորանում հայկական խոհանոցի ուտեստներ են վաճառում: