Կրակել են ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի բնակարանի վրա
Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է հացագործին, ով կրակել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի վրա: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:
Պատահարը տեղի է ունեցել նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 14-ին, սակայն միայն նոր է հայտնի դառնում կրակոցի մասին:
Ոստիկանների տվյալներով՝ անհայտ անձը կրակել է նրա բնակարանի պատուհանի վրա, որը գտնվում է «Մոտակա առանձնատուն» բնակելի համալիրի էլիտար շենքում: Պատահարի հետևանքով ջարդվել է ապակին, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել: