Մոսկվայում գողական աշխարհի 2 վետերան է ձերբակալվել, այդ թվում՝ հայ «օրենքով գող» Վիլիկը (լուսանկարներ)
Շաբաթվա սկիզբը Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների համար նշանավորվել է գողական աշխարհի երկու վետերանների ձերբակալությամբ։ Այս մասին գրում է Crimerussia.com-ը:
Նրանցից մեկը 70-ամյա վրացի «օրենքով գող» Նուգզար Ախվլեդիանին է, ով առավել հայտնի է Չիպա մականունով։ Նրան ձերբակալել են ճանապարհային ոստիկանին կաշառելու պահին:
Բաժանմունքում նա պատմել է, որ բանտում եղել է մեկ անգամ երիտասարդ տարիներին՝ փաստաթղթեր կեղծելու համար: Հարցին, թե արդյոք ինքն իրեն «օրենքով գող» է համարում, ասել է, որ գողերը հենց ոստիկաններն են:
Ձերբակալված երկրորդ «օրենքով գողը» 82-ամյա նախկին Վիլյամս Ամիրխանյանն է (Վիլիկ), ում ձերբակալել են գրպանահատության համար։ Նա «Սբերբանկի» մի մասնաճյուղում մտել էր մի կնոջ պայուսակ և գողացել 20 000 ռուբլի: Նա տիտղոսը կորցրել է դեռևս 80-ական թվականներին։ Չնայած պատկառելի տարիքին՝ 5 օր հետո նա կալանավորվել է: