Հայ շախմատիստները մասնակցում են Չիգորինի հուշամրցաշարին
Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում մեկնարկել է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը: Խոշոր միջազգային ստուգատեսին այս տարի մասնակցում են 20 երկրների 360 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ. գրոսմայստեր Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը, պատանի շախմատիստներ Հովհաննես Հակոբյանը, Սարգիս Մկրտչյանը, Հայկ Երիցյանը և վետերան շախմատիստ Վլադիմիր Պողոսյանը:
2 տուրից հետո աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են 61 շախմատիստ: Մեր շախմատիստներից առաջատարների թվում է Արման Միքայելյանը: