Մակրոնի շունը միզել է Ելիսեյան պալատի ոսկեզօծ բուխարու մեջ նախարարների հետ հանդիպման ժամանակ (տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շունը միզել է Ելիսեյան պալատի ոսկեզօծ բուխարու մեջ նախարարների հետ հանդիպման ժամանակ: «Ես մտածում էի, թե սա ինչ ձայն է»,- ծիծաղելով ասել է ելույթ ունեցող Բրյուն Պուարսոնը՝ Բնապահպանության և սոցիալական զարգացման նախարարի քարտուղարը:
«Եվ հաճա՞խ է նման բան պատահում»,- կատակել է ներկաներից մեկը:
«Ոչ: Նրան հրահրել է ձեր հայտնվելը», - պատասխանել է Էմանուել Մակրոնը: