Գազանջատումներ Երևանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիայի, Տիչինայի, Ոսկանյան, Նոյի, Գագարինի փողոցների և Լենինգրադյան փողոցի թիվ 31, 31/1, 31/2, 31/3, 31/4, 31/6, 31/8 բազմաբնակարան շենքերի և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: