Մեծ Բրիտանիան դիմել է ՄԱԿ-ին «հղի կին» եզրույթը փոխարինել «հղի մարդ» եզրույթով
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ «հղի կին» եզրույթը «հղի մարդ» երզույթով փոխարինելու խնդրանքով: Այս մասին գրում է The Times պարբերականը:
Խնդրանքն ուղղված է տրանսգենդերների իրավունքների պաշտպանությանը:
Մասնավորապես խնդրանքում նշվում է‚ որ փոփոխություններ պետք է մտցվեն 1976-ին Մեծ Բրիտանիայի ստորագրած Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտում: Այնտեղ ասվում է, որ «հղի կինը» հատուկ պաշտպանության տակ պետք է լինի և չի կարող մահապատժի ենթարկվել:
Մեծ Բրիտանիան ներկայացրել է իր բացասական դիքրորոշումը՝ պարզաբանելով‚ որ այդ եզրույթը բացառում է «տրանսգենդերներին, որոնք ևս հղի կարող են լինել»:
Մինչդեռ գրող Սարա Դիտումն այն անվանել է «վիրավորական, քանի որ զրկում է կնոջն իրեն կին անվանելու իրավունքից՝ մոլեռանդ կոչվելու մտավախությունից ելնելով»: