Ալեքսեյ Չումակովը արտասվել է իր հայազգի մոր մասին հարցից (տեսանյութ)
«Секрет на миллион» հաղորդման հյուրն այս անգամ հայկական արմատներ ունեցող երգիչ Ալեքսեյ Չումակովն էր:
Երգիչն արտասվել է, երբ հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան հարցրել է նրան` արդյո՞ք հիշում է իր մոր հետ վերջին խոսակցությունը (երգչի մայրը արմատներով Արցախից է), ով մահացել է 7 տարի առաջ ծանր հիվանդությունից:
«Դուք սրա՞ն էիք ձգտում: Հասաք: Ինչո՞ւ եմ ես լաց լինում ամբողջ պետության առաջ»:
Նշենք, որ երգիչը երկար ժամանակ չի կարողացել հանդարտվել, բայց իրեն հավաքելուց հետո պատմել է, որ մահից առաջ մայրն իրեն հաջողություն է մաղթել և ասել` «երջանիկ եղիր»: