«Эхо Москвы» ռադիոկայանի լրագրողին դանակահարել են
Ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանիի լրագրող Տատյանա Ֆելգենհաուերի վրա տղամարդը հարձակում է գործել և դանակահարել հենց խմբագրության ներսում: Այս մասին հաղորդում է «Эхо Москвы» կայքը:
Անհայտ անձը Նոր Արբատի շենքում է հայտնվել կեսօրին‚ որտեղ ռադիոկայանի խմբագրությունն է տեղակայված: Բարձրանալով խմբագրության հարկ‚ նա տեսել է Տատյանա Ֆելգենհաուերին և հարձակվել նրա վրա դանակով: Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է բռնել հանցագործին:
Նրան արդեն փոխանցել են ոստիկաններին‚ կատարվում է հետաքննություն:
Լրագրողը կտրվածք է ստացել վզի հատվածում և հոսպիտալացվել: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում: