Երևանցի երաժիշտների մասին ֆիլմը մրցանակ է ստացել Նյու Յորքում
Հոկտեմբերի 22-ին Նյու Յորքում կայացել է ռուսալեզու փաստագրական ֆիլմերի RusDocFilmFest փառատոնի մրցանակաբաշխությունը:
Ռուսաստանաբնակ ռեժիսոր Տատյանա Դանիլյանցի ռուս-հայկական «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» կինոժապավենը, որը ներկայացվել է «Ոսկե Ծիրան» մրցանակաբաշխությանը‚ դիպլոմ է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի համար: Այդ մասին հայտնել է ամերիկյան «Նոր կյանք» պարբերականի խմբագիր Մարինա Ադամովիչը, որը նաև միջոցառման համադրողն էր:
Գրան պրին ստացել է Բորիս Նեմցովի մասին «Չափից ազատ մարդը» ֆիլմը, որի ռեժիսորներն են Միխայիլ Ֆիշմանը և Վերա Կրիչևսկայան:
RusDocFilmFest10-րդ փառատոնում ցուցադրվել է 20 կինոֆիլմ, նկարահանված Հայաստանի, Լեհաստանի, Իսրայելի, Շվեդիայի, ԱՄՆ և ՌԴ ռեժիսորների կողմից, գրում է ՏԱՍՍ-ը: