Թուրքիայում տղամարդը ուղիղ եթերում ինքնասպան է եղել՝ առանց իր թույլտվության աղջկան ամուսնացնելու պատճառով (տեսանյութ)
Թուրքիայում տղամարդը ուղիղ եթերում ինքնասպան է եղել: Այս մասին գրում է haber7.com-ը:
Թուրքիայի Կայսերի նահանգում 54-ամյա Այհան Ուզունը խորապես վիրավորվել է այն բանից‚ որ իր դստերը կնության են տվել՝ առանց իր թույլտվության:
Դեպքի մասին իմանալուց հետո տղամարդը‚ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթեր է մտել ու դիմելով հարազատներին, հայտարարել է, որ վերջինները իրեն անարգել են, անտեսել‚ իր կարծիքը և առանց իր թույտվությունը ստանալու աղջկան ամուսնացրել:
Այդուհետ Ուզունը հայտնել է‚ որ ոչ ոքի չէր ցանկանա նման անտեսված վիճակում հայտնվել, ինչպիսին ինքն է հայտնվել: Ապա հրաժեշտի խոսցքեր է ասել և ձեռքի ատրճանակը դնելով քունքին, հաշվել մինչեւ 3-ը ու կրակել:
Դեպքից հետո Այհան Ուզոնի հարազատները գտել են նրա դիակը իր տանը: