Գերմանիայի առաջին տրանսգենդեր գումարտակի հրամանատարը (տեսանյութ)
Գերմանական բանակի ղեկավարությունը իր պատմության մեջ առաջին անգամ տրանսգենդեր Անաստասիա Բիֆանգին նշանակել է գումարտակի հրամանատար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Փոխգնդապետ Բիֆանգը գտնում է‚ որ նա միշտ որոշակի անլիարժեքություն է զգում‚ սակայն նախընտրել է համակերպվել դրա հետ մինչևտարեկանը: Ինչ-որ պահ նա որոշել է հորմոնալ թերապիա անցնել և մի քանի վիրահատություններ անել:
Բիֆանգը պաշտոնին է անցել չորեքշաբթի օրը‚ հոկտեմբերի 18-ին: Նա ծառայում է գերմանական բանակում 23 տարի: Կինը ղեկավարում է 381-րդ կապի և ապահովության գումարտակը Շտորկով (Բրանդենբուրգում) քաղաքում‚ որի կազմը հասնում է 750 մարդու:
43-ամյա Բիֆանգը նշել է‚ որ ենթակաները նորմալ են ընդունել ղեկավարության այս որոշումը: Նա պլանավորում է ավելի ակտիվ հանդես գալ տրանսգենդերների իրավունքների պաշտպանության համար: