Մենք ունենք շատ երիտասարդներ, որոնք իրականում ավելի շատ օգուտ կարող են տալ երկրին քաղաքացիական կյանքում
18 տարին լրացած բոլոր երիտասարդ տղաներին առանց «ներում-բեկում» ծառայության զորակոչելը իրականում շատ խիստ ու վատ հեռանկարով որոշում է:
Մենք ունենք շատ երիտասարդներ, որոնք իրականում ավելի շատ օգուտ կարող են տալ երկրին քաղաքացիական կյանքում, քան 2 տարի ինքնաձիգ քանդել ու հավաքել սովորելու դեպքում:
Օրենքը գոնե որոշակի մասին պետք է հնարավորություն տա գիտելիքներով ամուր զինվելու ու բանակ պետք է գնան նրանք, ովքեր համալսարան ոտք են դրել բացառապես բանակից ազատվելու համար: Քանի որ բանակից վերադառնալուց հետո հնարավոր է նրանցից շատերը ավելի խելամիտ կգտնվեն ու իրենց համար այլ ուղի կնտրեն իսկ համալսարանը ու գիտությունը կթողնեն իրոք սովորել ցանկացողներին: Թե չէ, ներկայումս բոլորը դիպլոմ ունեն ու միայն ընտրյալներն են կարողանում դիպլոմը ճիշտ օգտագործել: Այդ ժամանակ արդեն իրոք սովորած ու գիտելիք ստացած երիտասարդը կամ կգնա ծառայության ՝ իր հետ տանելով այդ գիտելիքները բանակ, կամ կանցնի ավելի կարևոր աշխատանքի արդեն քաղաքացիական կյանքում ու որպես բժիշկ, դատավոր, ոստիկան , ուսուցիչ կամ այլ մասնագիտությամբ կծառայի երկրին, որը ոչ պակաս կարևոր է:
Երկիրը նորմալ երկիր դարձնելու համար միայն զինված երիտասարդներ ունենալը բավական չէ:
Աշոտ Ասատրյան.ֆեյսբուք: