Նա երեխա էր ուզում.Ջիգարխանյանի նոր բացահայտումները
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայում բնակվող հայտնի դերասան 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը հայտարարել է, որ կին՝ 38-ամյա դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ցանկանում էր երեխա ունենալ: Այս մասին գրում է ntv.ru-ն:
«Վիտալինան փորձում էր հասնել նրան, որ մենք երեխա ունենանք: Միայն իսկական ավանտյուրիստը կարող էր մտածել, որ 80-ամյա տղամարդը երեխա կունենա»,- ասել է Ջիգարխանյանը: