Որքա՞ն ոճային են երևանյան երիտասարդները (լուսանկարներ)
BlogNews.am-ը գրում է.
Պարզվում է՝ ժամանակակից մարդը գնահատում է որակն ու հարմարավետությունը, հենց այդ պատճառով էլ ամենօրյա կերպարում շատերը ձգտում են երևալ հասարակ, բայց արժեքավոր հագուստով: Համաշխարհային նորաձևության տներն ամեն տարի ներկայացնում են սեզոնի թրենդային հագուստները, պայուսակները, կոշիկներն ու աքսեսուարները: Բավական է միայն հետևել միտումներին ու նույնիսկ նվազագույն բյուջեով դուք շքեղ տեսք կունենաք: Նախքան երևանցիների գեղեցիկ ու ոճային լուքերին անցնելը դիտարկենք այս սեզոնի 3 հիմնական թրենդները.
2017-2018 աշուն-ձմեռ սեզոնի գլխավոր թրենդը մորթին է: Դիզայներները խորհուրդ են տալիս կրել մորթյա օձիքներով, գրպաններով իրեր: Ավելի ցուրտ եղանակի համար նրանք առաջարկում են մորթյա շարֆեր, մուշտակներ, բաճկոններ:
Եթե դուք վանդակավոր իր եք գնել, ապա կարող եք համոզված լինել, որ այն արդիական կլինի դեռ երկար ժամանակ: Որքան էլ տարօրինակ է, վանդակը կրկին ամենատարածված նախշապատկերն է: Վանդակավոր իրերը չհնացող դասական են:
Արյուն, սեր ու ցանկություն․ ահա այն գլխավոր ասոցիացիաները, որ առաջանում են կարմիր գույնը տեսնելիս: Կարմիր գույնի իրերն այս աշնան թոփն են: Այս գույնը սեզոնի առաջատարն է՝ ամենահյութալի, վառ և ուշադրություն գրավողը:
Փողոցային նորաձևություն կամ պարզապես street style։ Տեսնեք, թե ինչպես են հագնվում երիտասարդները Երևանում։
Մանրամասներն՝ այստեղ: