Քիմ Քարդաշյանի տունը փորձել են կողոպտել
Անցած տարի բուռն տարածում ունեցավ, որ Փարիզում 36-ամյա աստղ Քիմ Քարդաշյանին կողոպտել են՝ ատրճանակով սպառնալիքի միջոցով: Այն ժամանակ գողերը տարէլ էին 10 մլն արժողությամբ զարդեր:
Մեկ տարի անց, Հոկտեմբերի 20-ի առավոտյան անհայտ անձը փորձել է ներխուժել Քիմի Բևերլի Հիլլզի տունը, որտեղ հեռուստաաստղը ապրում է իր ամուսնու՝ Քանյե Վեսթ և իրենց 2 երեխաների հետ: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Բարեբախտաբար գողը չի կարողացել տուն ներխուժել և կոտրել է միայն կայանված ավտոմեքենան՝ գողանալով Քիմի աշխատողներից մեկին պատկանող հեռախոսը: Չստացված կողոպուտից հետո չարագործը գնացել է հարևանԷ Քեթի Գրիֆֆին հեռուստահաղորդավարուհու տուն: Վերջինի տուն նա նույնպես չի կարողացել ներխուժել և միայն մուտքի մոտ կայանված մեքենայի միջից գողացել է դրամապանակ: Դրամապանակը գտնվել է հանցանքի վայրում:
Թե ինչպես է արձագանքել այս պատահարին Քիմը՝ հայտնի չէ: Հիշեցնենք, որ նախորդ անգամ նա շոկի մեջ է եղել և երկար ժամանակ վախենում էր միայնակ մնալ:
Այս տհաճ դեպքից մի օր առաջ հայտնի է դարձել, որ երգչուհի Մրայա Քերիի տունը կողոպտել են 50 հազար դոլլարի վնասով: