Որևէ մեկը երեխաներիս խլելու ցանկություն չունի, եթե նման բան լիներ, մռնչյունս կլսվեր քաղաքում. Վահագն Գալստյան
«Ժողովուրդ»-ը գրում է.
Էկրանային և բեմական նախագծերում ունեցած նոր դերերի, գործունեության հուսադրող և հիասթափեցնող կողմերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ալա- Բալա Նիցա», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Տնփեսա» և այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան, Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ Վահագն Գալստյանի հետ:
-Վահա՛գն, վերջերս համացանցի Ձեր էջում տեղադրել էիք Ձեր երեխաների հետ լուսանկար և թողել մակագրություն, որտեղ մոտավորապես նշել էիք, որ ինչ էլ լինի, եթե նույնիսկ փորձեն երեխաներին Ձեզնից խլել, նրանց կողքին եք: Հիմա կարող են խոսակցություններ պտտվել այն մասին, որ ամուսնալուծվել եք…
-Ես երբեք իմ անձնականից ոչինչ չեմ հրապարակում. կլինի դա ուրախություն, տխրություն, ձեռքբերում թե կորուստ: Այս հարցին մոտենում եմ խիստ և սկզբունքորեն: Չեմ սիրում, երբ մարդիկ իրենց կյանքը` թողած ապրում են ուրիշի կյանքով:
-Բայց բավական համարձակ գրառում էիք կատարել: Ի վերջո, ո՞վ է ուզում երեխաներին խլել Ձեզնից:
-Նրանց ինձնից խլող չկա, ոչ մեկ նման բան չի ուզում: Չի կարող նման մեկը հայտնվել: Եթե հանկարծ նման բան լիներ, շատ ավելի մեծ աղմուկ կբարձրանար: Մռնչյունս կլսվեր քաղաքում: Անավարտ սիրով եմ սիրում զավակներիս: Սրա մասին էի գրել:
Մանրամասներն՝ այստեղ: