Ամերիկացի ուսուցիչը մեղադրվում է անչափահաս աշակերտին գայթակղելու մեջ
Ամերիկացի ուսուցիչը մեղադրվում է անչափահաս աշակերտին գայթակղելու մեջ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
30-ամյա Ժակլին Թումանը փոխարինել է մեկ այլ ուսուցչի Ֆլորիդայի դպրոցներից մեկում: 15-ամյա աշակերտուհին պատմել է, որ նրանք 2 ամիս շարունակ փոխադարձ համաձայնությամբ ինտիմ հարաբերությունների մեջ են եղել:
Նշվում է, որ ուսուցչուհին աշակերտուհու նկատմամբ սեռական բնույթի գործողություններ է իրականացրել հենց դասասենյակում:
Ուսուցչուհին արդեն հեռացվել է դպրոցից, սակայն ոստիկանությունը ձերբակալել է նրան՝ անչափահասների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ իրականացնելու համար: