«Երկաթյա մարդը» ցուցադրել է իր ընդունակությունները (տեսանյութ)
Ղրղզստանցի Նուռլան Ալիշերովը նոր ելույթներ է ունեցել: Sputnik-ի տեսանյութում ներկայացված է, թե ռեկորդակիրը ինչպես է ցուցադրել իր ընդունակությունները։
Նուռլան Ալիշերովին անվանում են «երկաթյա մարդ»: Նա ճակատով մեխեր է խփում, իսկ ատամներով բռնելով պարանը, նույնիսկ բեռնատարներ է տեղաշարժում: Նուռլանն ինքը ասում է, որ, օգտագործելով միայն ծնոտների ուժը եւ իր ատամների ամրությունը, կարող է բարձրացնել ու պահել մինչեւ 250 կիլոգրամ քաշով բեռը: