Այսօր Մոսկվայում Հայ ազգի մեծ բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի վերջին հրաժեշտին ներկա էր նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը (լուսանկար)
Այսօր Մոսկվայում Հայ ազգի մեծ բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի վերջին հրաժեշտին ներկա էր նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Հիշեցնենք, որ 68 տարեկան հասակում բանտում մահացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Նա խնդրել է իրեն հուղարկավորել ծնողների կողքին:
Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է 2014 թ հուլիսի 15-ին «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում. հանցախմբի ղեկավարն է եղել «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Վերջինիս գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մասնակցության մասին քննիչներին տեղեկացրել է ցմահ բանտարկված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը:
Բանտում գտնվելու ժամանակահատվածում Լևոն Հայրապետյանը առողջական ծանր վիճակում էր հայտնվել: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանվորներից մեկը։ Մեծ ներդրումներ է կատարել Լեռնային Ղարաբաղում։