Մելանյա Թրամփի զգեստը դարձավ թանգարանային նմուշ (լուսանկարներ)
Մելանյա Թրամփn ամերիկյան պատմության թանգարանին է փոխանցել այն զգեստը, որով նա ներկա է եղել իր ամուսնու՝ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը: Այժմ առաջին տիկնոջ զգեստը կարող են ոչ միայն տեսնել, այլև դրան դիպչել բոլոր ցանկացողները: Այս մասին գրում է Life.ru-ն:
Սպիտակ մետաքսե երկար զգեստը ստեղծել է Էրվե Պիերը, ով ավելի վաղ հեղինակել էր զգեստեր Լորա Բուշի և Միշել Օբամայի համար: Բաց ուսեր, խոր կտրվածք և բարակ բալագույն ժապավեն գոտիի փոխարեն. հենց այս տեսքով Մելանյան պարեց իր առաջին պարը որպես առաջին տիկին:
Մելանյայի զգեստը 27-րդ նմուշը կդառնա «առաջին տիկինների հավաքածուում», որում այժմ ներկայացված են Ժակլին Քենեդու, Լորա Բուշի և Միշել Օբամայի զգեստները: Թանգարանում պատմել են, որ հավաքածուն արդեն մեկ դար է, ինչ շարունակում է մնալ ամենասիրվածն այցելուների շրջանում: