Գտնվել են 1921թ-ին Չարենցի կողմից գրված մինչ օրս անհայտ բանաստեղծություններ
Գրականագետ Հովիկ Չարխչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անհամբերությունս զսպել չկարողացա և շտապում եմ ուրախությունս ձեզ հետ կիսել:
Գտնվել են Չարենցի մինչ օրս անհայտ մի քանի բանաստեղծություններ: Շուտով դրանք կհրապարակեմ հանդեսներից մեկում»:
Նա նաև հրապարակել է փոքրիկ երկտող, նշելով՝ «հազիվ թե այդ երկտողը մոտավոր պատկերացում տա ամբողջ ստեղծագործության մասին.
Թող իմ սիրտը օրորեն
Անցած օրերը էն թեն,
Մրրիկներում էս սրի,
Օրերում էս սրադեմ»: