Հրապարակվել են Կրասնոդարում 2 մարդու սպանած հայերի լուսանկարները
Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի չաշխատող սրճարանի դիմաց 42 և 43 տարեկան երկու հայ տղամարդիկ կրակ են բացել երիտասարդ մարդկանց ուղղությամբ:
Kuban.kp.ru-ն հրապարակել է հրաձգություն կազմակերպած մարդկանց լուսանկարները:
27-ամյա Միսակը գլխին ստացած հրազենային վնասվածքից մահացել է տեղում, 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում, իսկ 38-ամյա Ռուսլանին ծնկի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Որոնվում են 1975 թվականին ծնված Սերգեյ Սահակի Ելիզարյանցն ու 1974 թվականին ծնված Գագիկ Հենրիկի Եսայանը։ Հետագայում կասկածյալների թվին է ավելացել նաև Դենիս Շևչենկոն։
Սերգեյ Սահակի Ելիզարյանցը
Գագիկ Հենրիկի Եսայանը