Հայ բիզնեսմենն Արմավիրում կրակ է բացել. կա երկու զոհ, 1 վիրավոր
ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի չաշխատող սրճարանի դիմաց երեք հայ տղամարդիկ կրակ են բացել երիտասարդ մարդկանց ուղղությամբ:
Պատահարի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդվում է, մահացածները 27-28 տարեկան Միսակն ու Ռուսլանն են:
Հրաձգությունը կազմակերպել են Սերգեյ Ելիզարյանցն ու Գագիկ Եսայանը, հետագայում կասկածյալների թվին ավելացել է նաև Դենիս Շեվչենկոն: Ինչպես պարզվեց, Սերգեյը գործարար է: