Թեժ ծեծկռտուք Մոսկվայում՝ 20 հայերի և տաջիկների միջև
Երեկ Մոկսվայում ծեծկռտուք է տեղի ունեցել մոտ 20 ճանապարհային աշխատակիցների միջև: Կռվին մասնակցած մարդկանց մեծ մասը ՀՀ և Տաջիկստանի քաղաքացիներ են եղել: Այս մասին հայտնում է «Sputnik Տաջիկստանը»:
«Կոնֆլիկտի հետևանքով մեկ մարդ է տուժել: Տղամարդուն տեղում օգնություն են ցույց տվել և նա հրաժարվել է հոսպիտալացումից»,- հայտնել է «360» ռուսական հեռուստաընկերությունը՝ հղում տալով իր աբյուրներին:
Եղելությունը պարզելու նպատակով ոստիկանության բաժանմունք է տարվել վեճի հինգ մասնակից՝ ՀՀ 2 քաղաքացի, Տաջիկստանի 2, և Վրաստանի մեկ քաղաքացի:
Փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում: