ՌԴ-ում Հայաստանի դեսպանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն այցելել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին, ով այժմ գտնվում է Մոսկվայի բուժհաստատություններից մեկում:
«Արմեն Բորիսովիչը կազդուրվում է: Նա պահպանում է իր անսպառ հումորի զգացումն ու մտածում է նոր նախաձեռնությունների մասին»,- նշվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: