Շատ վատ վիճակում եմ. Արմեն Ջիգարխանյանը չի կարողացել զսպել արցունքները
«Չելովեկ ի զակոն» հաղորդմանը տված հարցազրույցում Ջիգարխանյանը խոսել է կնոջից բաժանության մասին: Նրա խոսքերով` իր համար շատ ծանր է գիտակցել, որ իր ընտանիքը փլուզվում է և տեղի ունեցածը նա հետո միայն կկարողանա գիտակցել:
«Ձեզ անկեղծ և բաց եմ ասում՝ նրան տեսնել չեմ ուզում: Դա տխուր բան է, Աստված տա՝ դուք չհանդիպեք նման պատմությունների: Տեղի ունեցողը ես ավելի ուշ կկարողանամ գիտակցել, հիմա ինձ համար շատ ծանր է: Հնարավոր է՝ կյանքս այսքանով վերջանա»,- եզրափակել է արտիստը: