Կինը դատապարտվել է 11-ամյա տղայի հետ սեռական հարաբերությունների համար
Բրիտանական Մանչեսթեր քաղաքի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել 36-ամյա Դոուն Դեվիսին 11-ամյա տղայի հետ պարբերաբար բռնի սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը:
Կինը մեղավոր է համարվել 12 հոդվածներով: Մասնավորապես՝ մեղադրող կողմը ապացուցել է, որ Դեվիսը սպառնացել է տղային ֆիզիկական վնաս հասցնելու կամ ծեծի է ենթարկել նրան իր հետ սեռական հարաբերության մեջ չմտնելու համար:
Մանչեսթերի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ մեղադրյալի գործողությունները «հիրավի նողկալի էին»: «Նա ֆիզիկական, սեռական և բարոյական առումով ծաղրում էր տղային՝ իր անբարո երևակայությունը բավարարելու համար և ոչ մի անգամ չէր մտածել այն ցավի և տառապանքի մասին, որ պատճառում էր երեխային:» - հայտարարել է քննիչը: